Այս զարմանահրաշ լոլիկի ծառը աճեցրել են Չինաստանում

Ձեզ ենք ներկայացնում Չինաստանում աճեցված «ութոտնուկ-լոլիկի ծառերը», որոնք ամեն տարի հազարավոր տոննա բերք են տալիս: Ծառի ճյուղերը 40-50 քառ. մետր մակերեսով տարածք են զբաղեցնում: Սպրուտ F1 լոլիկի ծառը լոլիկի մի քանի տարի առաջ աճեցրած ծառ է, որը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆերմերների, այգեպանների շրջանում:

Լոլիկի ծառն իրենից հիբրիդ է ներկայացնում, որն աճում է լոլիկի մեկ թփից` տարածվելով ու ճյուղավորվելով ծառի պես:  Յուրահատուկ բույսը աճի սահմանափակում չունեցող հիբրիդ է, որը լավ բերք է տալիս: Այս ծառերը ներկայացվում են որպես զբոսաշրջային գրավչության առարկա:   Դրա բարձրությունը կարող է հասնել 4 և ավելի մետրի, սաղարթի մակերեսը՝ 40-50 քմ:

Սպրուտ F1-ը տալիս է տարեկան մոտ 14.000 լոլիկ, որոնց ընդհանուր քաշը 1,5 տոննա է: Առաջին 7-8 ամիսներին ծառը ձևավորվում է: Յուրահատուկ հիբրիդային բույսի մասին լուրերն արագ տարածվել են օնլայն կայքերում, որից հետո բազմաթիվ հետաքրքրասերներ մեկնել են Չինաստան` բացահայտելու յուրահատուկ բույսի գաղտնիքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ