Ուրախության ճիչն էլ մահու չափ վախենալու է. 3 օր զինվորին մահացած են համարել, բայց պարզվել է պայթյունի ժամանակ բունկերի մեջ է եղել

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը մի ուշագրավ պատմություն է ներկայացրել մահացած զինվորի մասին, ով վերջում պարզվել է, որ ողջ է մնացել: Նա գրել է.

«Երբեք չէի մտածի, որ ՊԲ հայտարարած զինվորի մահվան մասին լուրը կարա հարևանիս երեխային վերաբերվի, ով մի ամիսա, ինչ զորակոչվելա բանակ։ 3 օրա սուգա էս մարդկանց տանը, սպասում են երեխայի դին գա, օրը 100 մարդա գալիս, գնում, մի քանի անգամ շտապօգնության բժիշկներն են այց կատարում։ Քիչ առաջ անմարդկային ճիչ լսեցի, կին էր, էնպես գոռաց, որ բոլոր հարևանները դուրս վազեցին տներից, չհասկացա ինչ կատարվեց, բայց քանի որ էլի շտապօգնության մեքենա նկատեցի մուտքի մոտ, մտածեցի, որ դին են բերել արդեն, ու ճիչը դրա հետ կապեցի։

Հետո Մաքսին տարա զբոսանքի, հարևաններից մեկը, թե` բարև Հասմիկ ջան, գիտե՞ս, պարզվումա, որ էդ տղան չի մահացել, պայթյունի ժամանակ մտելա ինչ-որ բունկերի մեջ, չի կարողացել դուրս գա, մտածել են` զոհվելա, էսօր տարածքի մոտակայքով մարդա անցել, օգնության ճիչերա լսել, հանել են զինվորին, պարզվելա, որ զոհված համարվող զինվորնա։

Ես ինքս չեմ ճանաչում էդ երեխային, իրենք նոր են տեղափոխվել մեր շենք, բայց երջանիկ եմ իրա ընտանիքի համար։ Պարզվումա` ուրախության ճիչն էլ կարա մահու աստիճան վախենալու լինի։
Մի սխալմունքի երջանիկ պատմություն»։

Երբեք չէի մտածի, որ ՊԲ հայտարարած զինվորի մահվան մասին լուրը կարա հարևանիս երեխային վերաբերվի, ով մի ամիսա, ինչ…

Posted by Hasmik Khachatryan on Thursday, 1 October 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ