Հայաստանը միայն Կովկասում չէ. Հայաստանն ամբողջ աշխարհում է. հնդիկ ուսանողուհու հուզիչ գրառումը

ԵՊԲՀ հնդիկ ուսանողուհի Ուպասնա Դուտը ֆեյսբուքյան իր էջում անկեղծ գրառում է կատարել՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետ․

«Մենք ապահով ենք մեր Ընտանիքի հետ:
Խնդրում եմ, աղոթեք մեր Զինվորների համար, ավելի շատ, քան կաղոթեիք ինձ համար: Հայաստանը նման չէ աշխարհի որևէ այլ երկրի: Այն պահից, երբ դուք խմեք Հայաստանի անարատ ջուրը, անկախ ազգությունից, դուք կդառնաք հայ:

Ջրի համը պայմանավորված չէ հանքանյութերով: Այդ համը եկել է հայ ժողովրդի նախնիների և չապականված հայրենասեր զինվորների կողմից տասնամյակներ ու դարեր շարունակ արված զոհաբերության հետ:
Մարդիկ, որոնք ասում են, որ Հայաստանը փոքր է, ծանոթ չեն մեր լեռների բարձրությանը:

Նրանք չգիտեն մեր գրականության լայն հորիզոնները: Նրանք չգիտեն մեր՝ հայերիս մեծ սրտերի մասին: Հայ լինելն ի ծնե չէ. հայ լինելը սրտում է: Հայաստանը միայն Կովկասում չէ. Հայաստանն ամբողջ աշխարհում է:
Սիրով՝ աղջիկ, որն ուղղակի խմել է Հայկական ջուրը»։

ԵՊԲՀ հնդիկ ուսանողուհի Ուպասնա Դուտը ֆեյսբուքյան իր էջում անկեղծ գրառում է կատարել՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից…

Posted by Արմեն Մուրադյան/ Armen Muradyan on Thursday, 1 October 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ