Ջավախքի ավելի քան 8000 երիտասարդներ պատրաստ են մեկնել առաջնագիծ և կանգնել արցախյան հերոսական ժողովրդի կողքին. Նորայր Թևանյան

Այսօր Ջավախքի ավելի քան 8000 երիտասարդներ պատրաստ են մեկնել առաջնագիծ և կանգնել արցախյան հերոսական ժողովրդի կողքին: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Մոսկվայի հայ համայնքի նախագահ, ծնունդով ջավախքցի Նորայր Թևանյանը՝ դիմելով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը:

«Նրանք պատրաստ են գնալ՝ գիտակցելով, որ կռվելու են պատմական հայրենիքի համար, իրենց պապերի հողի համար: Նրանք գնում են՝ գիտակցելով, որ կռվելու են Վարդան Մամիկոնյանի, Նարեկացու, Դերենիկ Դեմիրճյանի, Կարեն Դեմիրճյանի և Վազգենի հողի համար:

Գնում են՝ գիտակցելով, որ պայքարելու ենք իրենց համար, մեզ բոլորիս համար, ողջ հայ ժողովրդի համար»,-հայտարարել է Թևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ