Կենդանիների հաղորդակցումը բավականին բարդ համակարգ է և կատարվում է ոչ միայն ձայնային ազդանշաններով, այլև մարմնի կեցվածքով, շարժումների և հոտի միջոցով։
Կենդանիների «լեզուն» որոշակի ազդանշանների՝ ձայնային, հոտառական, տեսողական, էլեկտրական, ամբողջություն է, որոնք գործում են տվյալ իրավիճակում և արտացոլում են կենդանու վիճակը տվյալ պահին։ Բայց այսօրվա ավանակը բացառիկ դեպք է, քանի որ նրա մոտ ձայնային ազդակը տարբերվում է։
Նա դարձել է համացնցի երգող աստղը։Ավանակը բնակվում է Իռլաանդիայում և նրա տեսանյութը արդեն ավելի քան 2 հազար հավանում է արձանագրել։ Երգող ավանակին նկարահանած տղամարդը մեկ տարվա ընթացքում անընդմեջ այցելել է կենդանուն, որն ապրում է իր բնակավայրից մոտ 20 րոպե քայլքի հեռավորությամբ։
Տղամարդը հավելել է, որ ճանաչում է նաև ավանակի տիրոջ ընտանիքին, ում թույլտվությամբ էլ ինքը գազար, հաց և թխվածքաբլիթ է բերում կենդանու համար։