Բանանի դեֆիցիտ է սպասվում աշխարհում՝ Էկվադորում հրաբխի ժայթքման պատճառով

Աշխարհը կարող է բանանի դեֆիցիտի առջև կանգնել։ Այս տարի էկվադորցի ֆերմերները, ամենայն հավանականությամբ կկորցնեն բերքի քառորդ մասը: Պատճառը Էկվադորում շարունակվող Սանգայ հրաբխի ժայթքումն է ։

Շուրջ 90 հազար հեկտար պլանտացիա ծածկվել է մոխրի արտանետումներով։ Բերքի մի մասն արդեն վնասվել է, սակայն վնասի չափերը գնահատել դեռևս հնարավոր չէ, քանի դեռ ժայթքումը չի ավարտվել ։

Հարկ է նշել , որ աշխարհում էկվադորական բանանի վաճառքը մեծ ծավալներ ունի ։ Բավական է նշել , որ Էկվադորը արտահանման ամենամեծ շուկաներն ունի Ռուսաստանում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ