Ռուսաստանն իր պատվաստանյութը փորձարկում է ռիսկային խմբի վրա

ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևին, գրում է, որ Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտը սկսել է ռուսական «Արբանյակ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումները ռիսկային խմբի կամավորների վրա։

«Եկեք սպասենք այդ հետազոտությունների արդյունքներին, սակայն սկզբունքորեն մեր պատվաստանյութը պակաս վտանգավոր է, քանի որ այն ստեղծված է մարդու ադենովիուսի հիման վրա։ Մենք տարեցների վրա բացասական ազդեցություն չենք ակնկալում։ Ծնողներս 74 տարեկան են, նրանք ևս ծրագրի շրջանակում պատվաստվել են ու իրենց հիասքանչ են զգում»,- ասել է Դմիտրիևը։

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գրանցել է օգոստոսի սզբին և այն արդեն փորձարկվել է 18-60 տարեկան կամավորների վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ