Արտաշ Ասատրյանը` Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիային

 

Արտաշ Ասատրյանը մասնակցում է գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիային։
«Մի էջմիածնեցի էլ ես եմ, եկել եմ էջմիածնեցու կողքը կանգնեմ։ Իմ ժողովուրդն անհանգիստ է, ես չեմ կարա իմ տանը հանգիստ լինեմ ու ես աղոթում եմ, որ իմ ժողովուրդը լավ լինի, ամեն օր ես երգեմ, ամեն օր պարեն, քեֆ անեն։ Ես եկել եմ, որ Աստված չանի, մի լարվածություն լինի, կանգնեմ իմ ժողովրդի եւ ոստիկանների արանքը, որ ոչ մեկի մատը փուշ չմտնի»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ:

Spread the love
  •   
  •   
  •