Հարբած վիճակում գտնվող մի ուղևոր Կրասնոյարսկի օդանավակայանի տերմինալի սրճարանում վիճաբանության արդյունքում հարձակվել է մեկ այլ ուղևորի վրա։
Օդանավակայանում հերթապահող ոստիկանը բաժանել է նրանց և ծեծկռտուք հրահրողին տարել հերթապահ մաս: Որոշ ժամանակ անց ձերբակալվածն ասել է, որ իրեն վատ է զգում։ Ոստիկանության աշխատակիցը նրան դուրս է տարել:
Վերադառնալուն պես տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա և ծեծել նրան։ Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։