SARS-CoV-2 կորոնավիրուսի փոխանցման հիմնական գործոնը խոնավության գոլորշիացման արագությունն է օդում: Այս մասին հայտարարվել է EurekAlert-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Lenta.ru-ի փոխանցմամբ` մասնագետներն ուսումնասիրել են խոնավության եւ օդի ջերմաստիճանի, ինչպես նաեւ քամու արագության ազդեցությունը թքի ամենափոքր կաթիլների տարածման վրա, որոնք վիրուսի մասնիկներ են պարունակում: Տեսական մոդելավորման եւ հիդրոդինամիկ փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ բարձր ջերմաստիճանը եւ օդի ցածր հարաբերական խոնավությունը հանգեցնում են նրան որ օդում կաթիլներն արագ գոլորշիանում են, ինչն էապես նվազեցնում է վիրուսի կենսունակությունը:
Սակայն նույնիսկ բարձր ջերմաստիճանների դեպքում, եթե հարաբերական խոնավությունը նույնպես բարձր է, հեռավորությունը, որով տեղաշարժվում են կաթիլների ամպերը, ինչպես նաեւ դրանց կենտրոնացումը զգալի են մնում:
Գիտնականների կարծիքով` քամու արագությունը եւս մեկ կարեւոր պայման է, որն ազդում է սոցիալական հեռավորության կանոնի հնարավոր փոփոխությունների վրա:
Արդյունքները կարող են բացատրել, թե ինչու է համավարակն ուժեղացել հուլիսին աշխարհի տարբեր խիտ բնակեցված քաղաքներում, որտեղ բարձր ջերմաստիճան է եղել, ինչպես նաեւ` բարձր հարաբերական խոնավություն:
Այս արդյունքները եւս նախազգուշացնում են գալիք աշնանային եւ ձմեռային սեզոններին համավարակի երկրորդ ալիքի հավանականության մասին, երբ ցածր ջերմաստիճանը եւ քամու բարձր արագությունը կբարձրացնեն օդով փոխանցվող վիրուսի կենսունակությունը եւ փոխանցումը: