Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո

«Քանի որ վերջերս հայտնաբերված «WD 1856b»-ը գազային մոլորակ է, դա լավագույն տեղը չէ կյանք որոնելու համար այն տեսքով, ինչպիսին մենք գիտենք: Բայց սպիտակ թզուկի ուղեծրում գոյություն ունեցող մոլորակի առկայությունը կարող է վկայել, որ կյանքի նշաններ կարելի է գտնել նաեւ ավելի փոքր պինդ մոլորակներում, որոնք պտտվում են այդպիսի աստղերի շուրջ:

Լիզա Կալտենեգերի խոսքերով՝ եթե կյանքի նշաններ հայտնվեն, դա նշանակալից հայտնագործություն կլինի:

«Ի՞նչ կլինի, եթե աստղի մահը դեռ ողջ կյանքի վերջը չէ: Կյանքը գոյություն կունենա՞, արդյոք, այն բանից հետո, երբ մահանա մեր արեւը: Եթե մենք սպիտակ թզուկների շուրջ պտտվող մոլորակների վրա կյանքի նշաններ գտնենք, ապա դա ոչ միայն կդառնա կյանքի անհավանական կայունության օրինակ, այլեւ որոշակի պատկերացում կտա սեփական ապագայի մասին…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ