Բրիտանացի նորածնի սիրտը երեք անգամ կանգնել է

Բրիտանիայում 17 օրական երեխան խեղդվել է կաթից, որի պատճառով նրա սիրտը կանգ է առել: Բժշկական միջամտությունից հետո այն ևս երկու անգամ չի աշխատել, բայց երեխային հաջողվել է ողջ մնալ: Այդ մասին հայտնում է The Sun թերթը:

Նշվում է, որ կաթը նորածնի թոքերում է հայտնվել, երբ նա շշով խմելիս է եղել: Տղան սկսել է դժվարությամբ շնչել: Սրտի առաջին կանգը տևել է ութ րոպե, հաջորդ երկու անգամները՝ երեքական րոպե: Բժիշկները ծնողներին պատրաստել են ամենավատին:

Այնուամենայնիվ, երեխան ողջ է մնացել՝ հակառակ բժիշկների կանխատեսումների:

«Ես այնքան երջանիկ եմ զգում, որ Բերտին դա արեց: Մենք չէինք կարծում, որ նա ողջ կմնա: Բժիշկներն անընդհատ ինձ ասում են, որ Բերտիի հետ հրաշք է կատարվել, և չեն հավատում, որ նա այդքան լավ է զգում»,- ասել է տղայի մայրը՝ Թոնիկա Սփենսերը:

Բուժզննությունը ցույց է տվել, որ սրտի կանգի ժամանակ երեխայի ուղեղը թթվածնի պակաս է ունեցել: Ըստ բժիշկների՝ նա կարող է խնդիրներ ունենալ խոսքի կամ քայլելու հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ