ԱՄՆ-ում ավելի քան 50 տարի ամուսնացած զույգը մահացել է Covid-19- ից րոպեների տարբերությամբ, ձեռք ձեռքի բռնած


Ավելի քան 50 տարի ամուսնացած զույգը մահացել է կորոնավիրուսից ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ, ձեռք ձեռքի բռնած:
67-ամյա Ջոնի Լի Փիփլզը և նրա կինը՝ 65-ամյա Քեթի Դարլին Փիփլսը սկսել են ախտանշաններ զգալ օգոստոսի սկզբին, բայց մահացել են սեպտեմբերի առաջին օրերին:

«Մայրիկն ու հայրիկը ապրում էին ձեռք ձեռքի տված 50 տարի, նրանք մահացան ձեռք ձեռքի տված, այժմ նրանք ձեռք ձեռքի բռնած քայլում են երկնքում»,- նրանց որդին Շեյն Փիփլզն ասել է CNN-ին:

«Ուղերձը, որ մեր ընտանիքը կցանկանար փոխանցել, այն է, որ կորոնավիրուսն իրական է: Դա կեղծիք կամ կատակ չէ: Մեր ծնողները համապատասխան նախազգուշական միջոցները ձեռնարկեցին, բայց ողբերգական ձևով վարակվեցին վիրուսով»,- ասել է նա:

Նրանք երկուսն էլ Հյուսիսային Կարոլինայի բնիկներ էին և ապրում էին Սոլսբերիում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ