Բացահայտվել են քաշի կորստի համար կաթնամթերքի վտանգները


Ռուս սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Կովալկովը նիհարել ցանկացողների համար բացահայտել է կաթնամթերքի վտանգները: Սննդի վերաբերյալ խորհուրդները տեղադրված են նրա Instagram-օգտահաշվում:

Կովալկովի խոսքով՝ նիհարել ցանկացող մարդիկ հատուկ ուշադրություն են դարձնում սննդի բաղադրությանը, դրա մեջ սպիտակուցներին, ճարպերին և ածխաջրերին, կալորիաների պարունակությանը և հարաբերակցությանը: «Ինչ-որ մեկն առաջնորդվում է սննդի գլիկեմիկ ինդեքսով», – ասել է նա: «Բայց այնպիսի բնութագիրը, ինչպիսին է ինսուլինեմիկ ինդեքսը, հաճախ հաշվի չի առնվում», – նշել է նա: Փորձագետը այդ ցուցանիշը պակաս կարևոր չի համարում դիետիկ սննդակարգ կազմելիս:

Սննդաբանը նշել է, որ օրգանիզմում ինսուլինի բարձրացումը պայմանավորված է ոչ միայն շաքարով և ածխաջրերով հարուստ սննդամթերքներով, այլ նաև՝ սպիտակուցային մթերքներով, հատկապես՝ կաթնամթերքով և բոբազգիներով:

Ի տարբերություն դրա, ճարպերով հարուստ սնունդը՝ ձիթապտղի յուղով, սերուցքային կարագով, բեկոնը, պանիրը կամ գետնանուշը չեն առաջացնում այդ հորմոնի արագ արտանետում:
Կովալկովն ընդգծում է, որ ինսուլինը ճարպ կուտակող հորմոն է, իսկ արյան մեջ դրա բարձր մակարդակը հանգեցնում է քաշի ավելացման: «Ընդունելլով ինսուլինային բարձր ինդեքսով սնունդ՝ մենք արգելափակում ենք մեկ այլ հորմոնի՝ սոմատոտրապինի աշխատանքը, որն այրում է ճարպային հյուսվածքը քնի ընթացքում», – զգուշացրել է փորձագետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ