Այսօր առավոտյան Մոսկվայի դեղատներում սկսել են վաճառել ռուս մասնագետների մշակած կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը: Մեկ տուփի արժեքը 12 320 ռուբլի է, որը մոտ 80 հազար ՀՀ դրամին համարժեք է:
Տուփի մեջ կա 40 դեղահաբ: Արեպլիվիրը ռուսական արտադրության դեղ է, որը հաստատվել է Ռուսաստանի Առողջապահության նախարարության կողմից ՝ կորոնավիրուսի բուժման համար:
Դեղն արտադրող ընկերության ղեկավարը Ռուսաստանի առաջին ալիքին ասել է, որ դեղը թանկ չէ, քանի որ կյանքներ է փրկում: Թե ինչքանով է այս դեղամիջոցը արդյունավետ, թերեւս ցույց կտա ժամանակը: