Օրական մի քանի բաժակ սուրճ խմելը բարելավում է կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդների ապրելունակությունը եւ նվազեցնում հիվանդության սրման ռիսկը: Այս մասին հայտնում են Դանա Ֆարբերի քաղցկեղի ինստիտուտի գիտնականները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է JAMA Oncology ամսագրում:
Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 1171 հիվանդի տվյալները, ովքեր բուժվել են հաստ եւ ուղիղ աղիքի մետաստատիկ քաղցկեղից: Նրանք, ով հայտնել է, որ օրական 2 կամ ավել բաժակ սուրճ են խմում, ավելի երկար են ապրել եւ հետաձգել են հիվանդության սրումները` ՝ նրանց համեմատ, ով սուրճ չի խմել: Ընդ որում, չորս բաժակ սուրճ խմելը նույնիսկ ավելի օգտակար էր: Հետաքրքիրն այն է, որ կոֆեին չպարունակող սուրճը նույն ազդեցությունն ունի, ինչ կոֆեին պարունակող ըմպելիքը:
Չնայած հետազոտության արդյունքները հնարավորություն չեն տալիս եզրակացություններ անել պատճառահետեւանքային կապի մասին` գիտնականները կարծում են, որ սուրճը կարող է իսկապես այնպիսի նյութեր պարունակել, ինչպիսիք են հակաօքսիդիչները եւ հակաբորբոքային միացությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ քաղցկեղի դեմ:
Այսպես թե այնպես, մասնագետները դեռ խորհուրդներ չեն տալիս սուրճ օգտագործելու վերաբերյալ ուռուցք ունեցող հիվանդներին: