Արծվի և մողեսի մենամարտը դարձել է համացանցի հիթ

ՀԱՀ Կրյուգերի Ազգային զբոսայգում նկարահանել են արծվի և հսկայական վարանի արյունոտ մենամարտը: 43 տարեկան զբոսավար և լուսանկարիչ Ռոդնի Նոմբեքանը զբոսաշրջիկներին ուղեկցել է Ազգային զբոսայգի՝առյուծներին և վագրերին դիտելու համար, սակայն ուշադրությունը գրավել է արծվի և վարանի մենամարտը:

«Դա աննկարագրելի էր, ոչ մի նման բան ես նախկինում չէի տեսել: Մենք մոտ մեկ ժամ դիտում էինք այդ մենամարտը: Արծիվը մոտ 5 ժամ պայքարել է իր թշնամու դեմ»,- պատմել է լուսանկարիչը:

Կրյուգերի Ազգային զբոսայգին գտնվում է ՀԱՀ հյուսիս-արևելքում: Տարածքում ավելի քան 1500 առյուծ է բնակվում,12 փիղ, 2.5 հազար գոմէշ, 1000 վագր և 5 000 ռնգեղջյուր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ