ՆԱՍԱ-ի փորձագետների հետազոտությունների արդյունքում ՏԵՍՍ աստղադիտակը տարօրինակ աստղային համակարգ է հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է Ռիդուս համացանցային թերթը։
Գտածոյի առանձնահատկությունն այն է, որ WD 1856 b գազային հսկա մոլորակը պտտվում է փոքրիկ սպիտակ գաճաճ մոլորակի շուրջ։ Հիմնականում երևույթը հակառակն է տեղի ունենում․ փոքր մոլորակն է պտտվում մեծ մոլորակի շուրջ։
WD 1856 b մոլորակը չափերով կարող է համեմատվել Յուպիտերի հետ և չափերով մոտ յոթ անգամ մեծ է WD 1856+534 մոլորակից, որի շուրջ և պտտվում է։
Մասնագետները նշում են որ մոլորակը գաճաճի շուրջ պտույտ է կատարում 34 ժամը մեկ, ինչը 60 անգամով ավելի արագ է, քան Մերկուրիի պտույտը Արևի շուրջ։