Ինչպես է ընտանիքը մկնդեղ կերել ու 6-ամյա երեխան վնասվածքներ ստացել. խաշթառակցի պապիկը հիշել ու պատմել է, թե ինչ է տեղի ունեցել իրականում

Ամուսինս Սովետաշենի հիվանդանոցում է, բայց հնարավոր է, որ մոտ օրերս տեղափոխեն Վանաձոր՝ կալանավայր: Այս մասին  ասաց Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի հայտնի ընտանիքի տատիկը՝ Էմմա Հակոբջանյանը։

Նա նշեց, որ ամուսինը, ով երեխայի մահվան գործով մեղադրյալի կարգավիճակ ունի, դեպքի մանրամասները հիշել է ու պատմել. «Էն օրը զանգեց պատմեց, ասեց, որ ձմերուկը կտրեցին, որ ուտեն, ոչ աղջիկս ա տանը եղել, ոչ տղես, Սերգեյը՝ մահացած թոռս, ու երեխաներից Նարեն, մի տոպրակով փոշի բերեցին վրան լցրեցին, ասեցին պապի քաղցրացրինք, դու մի ասա էդ մկնդեղն ա եղել ու չենք իմացել: Ամենաշատը իրենք են կերել»:

Անդրադառնալով երեխայի վնասվածքներին՝ տիկին Էմման նշեց, որ ծառից է ընկել. «Մեր թթան ծառն է բարձրացել, գլխի վրա ընկել ա քարին, հետո ուռել էր, ես սառը թրջոց եմ դրել, հետ ա քաշվել, բայց չեմ իմացել, որ տենց բան կլինի, թե չէ չէի թողնի կտանեի հիվանդանոց: Աղջիկս ուղղակի հոր հետ վիճվել ա ու հորից մուռը հանելու համար ասել ա, որ հերն ա ծեծել, բայց ոչ մի ծեծ չի եղել»:

Մանրամասները՝ ArmDaily.am-ում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ