Ամերիկյան Տեխաս նահանգում տեղի ունեցած ողբերգության պատճառ է դարձել անվնաս ախտահանող միջոցը, առանց որի շատ երկրներում դպրոցականներին արգելվում է դասերին մասնակցել:
Սարսափելի դեպքի մասին պատմում է Metro հրատարակությունը:
Հաղորդվում է, որ Քեյթ Ուայզը սկսել է վառվել դուստրերի աչքի առաջ, երբ նա ձեռքերը ախտահանող միջոցով մշակելուց հետո փորձել է մոմ վառել:
Երբ նա կատարել է առաջին շարժումը, նրա ձեռքերը բոցավառվել են, կրակն այնուհետև տարածվել է ախտահանող միջոցի շշին, որը պայթել է:Ուայզի երկու դուստրերը շտապել են հարևաններին օգնության կանչել, մինչ ամերիկուհին փորձել է դեն նետել իր վառվող հագուստը և տնից դուրս է հանել իր երրորդ դստերը և շանը:
Արդյունքում, Քեյթը մեծապես տուժել է. նա ամբողջ մարմնի վրա այրվածքներ ունի: Նա այժմ ապաքինվում է, բայց Ուայզին «սպանում» է այն փաստը, որ իր աղջիկները ստիպված էին ականատես լինել նման սարսափելի դեպքի: Այժմ նա մտադիր է դատի տալ Amazon- ին, որտեղ նա ձեռք է բերել միջոցը: