Բալի ամենաօգտակար հատկությունները. 5 պատճառ սննդակարգում բալ ներառելու համար

Բալը շատ համեղ ու տարածված մթերք է, որը կիրառվում է ինչպես առանձին, այնպես էլ տարատեսակ աղանդերների, ըմպելիքների ու ուտեստների պատրաստման համար, սակայն այս մթերքը ոչ միայն համեղ է, այլև անչափ օգտակար, քանի որ պարունակում է հսկայական քանակությամբ սննդարար նյութեր։ Այնուամենայնիվ մարդիկ հաճախ անուշադրության են մատնում այս կարևոր մթերքն ու թերագնահատում են դրա օգտակարությունը, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ պատճառ հաճախ բալ ուտելու համար։

Հարուստ է սննդարար նյութերով

Բալը պարունակում է հսկայական քանակությամբ սննդարար նյութեր։ Ընդմենը մի բաժակ կամ 154 գրամ բալը (առանց կորիզների) պարունակում է 2 գրամ սպիտակուց, 25 գրամ ածխաջրեր և 3 գրամ սննդային մանրաթելեր։ Բացի այդ, բալի այդ քանակությունն ապահովում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի 18%-ը, կալիումի օրական անհրաժեշտ չափաբաժնի 10%-ը, պղնձի օրական անհրաժեշտ չափաբաժնի 5%-ը և մանգանի օրական անհրաժեշտ չափաբաժնի 5%-ը։ Ավելին՝ մասնագետները նշում են, որ բալը հարուստ է ֆիտոքիմիական նյութերով՝ պոլիֆենոլներով, որոնց շնորհիվ էլ այդքան օգտակար է օրգանիզմի համար։

Պաշտպանում է թթվայնացնող սթրեսի ազդեցությունից

Բալը նաև հայտնի է հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ, ինչը նշանակում է, որ այն արդյունավետ կերպով պայքարում է թթվայնացնող սթրեսի դեմ՝ այդ կերպ նվազեցնելով վաղաժամ ծերացման ու քրոնիկ հիվանդությունների, այդ թվում՝ սրտի հիվանդությունների, շաքարային դիաբետի, թուլամտության ու անգամ քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հավանականությունը։

Բարելավում է մկանների վերականգնման գործընթացը

2016 թվականին բրազիլացի գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ բալում պարունակվող հակաբորբոքային ու հակաօքսիդանտային միացություններն օգնում են մեղմել ցավը ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով մկանների վնասվածքների դեպքում։

Բարելավում է քնի որակը

Բալը պարունակում քնի որակի բարելավման համար անհրաժեշտ հիմնական բնական սննդարար նյութերի զգալի մասը։ Այն հարուստ է անգամ մելատոնինով, որը մասնակցում է քնի ցիկլերի կարգավորման գործընթացին։

Մեղմում է հոդատապի ախտանշանները

Այս մթերքն օգնում է նաև մեղմել ցավն արթրիտի ու անգամ հոդատապի դեպքում։ Հոդատապը միզաթթվի կուտակմամբ պայմաբավորված հիվանդություն է, որը կարող հանգեցնել հոդերում սաստիկ այտուցների ու բորբոքումների առաջացման ու դառնալ ուժգին հոդացավերի պատճառ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ