Կանադայում ոստիկանությունը տուգանել է վարորդին, որը, գտնվելով մեքենայի ղեկին, քնել է, իսկ մինչ այդ ինքնակառավարման ռեժիմի վրա դրված Tesla-ն սլացել է 150կմ/ժ արագությամբ, գրում է The Guardian պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանությունը 20-ամյա վարորդին խախտման համար տուգանքից բացի նաև 24 ժամով զրկել է վարորդական վկայականից։
Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերության նախաձեռնությամբ ինքնակառամեքեների տարածումը մարտահրավեր է դարձել կարգուկանոնին հետևող մարմինների համար, քանի որ վերջիններս փորձում են հասկանալ այդ մեքենաների անվտանգության, ապահովության և արդյունավետության աստիճանը։