Մյանմայում երկգլխանի տղա է ծնվել

Մյանմայում լույս աշխարհ է եկել երկգլխանի տղա։ Այս մասին հայտնում է Myanmar Times-ը։

Փոքրիկը ծնվել է սեպտեմբերի 16-ին։ 29-ամյա Սանդա Մյինը ծննդաբերել է մայրաքաղաք Նեյպիդոյի շրջաններից մեկի հիվանդանոցում։ 2․5 կգ քաշով երեխան լույս աշխարհ է եկել հղիության 8-րդ ամսում։

Բժիշկների խոսքով՝ երեխային չի կարելի դասել սիամական երկվորյակների շարքին, քանի որ երեխայի մոտ օրգանները մեկական են։ Նորածնին անհրաժեշտ է հատուկ հսկողություն։ Նա իրեն լավ է զգում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ