Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում բնակվող 7-ամյա տղան իր եզակի ունակության շնորհիվ հայտնի է դարձել որպես «Սարդ-տղա»:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, երրորդ դասարանում սովորող Յաշարթ Սինգհը կարողանում է ինքնուրույն բարձրանալ 3 մետրանոց պատն ի վեր՝ առանց որևէ օգնության, միայն իր ձեռքերի և ոտքերի ճարպկության շնորհիվ:
Տղան ոգեշնչվել է Marvel-ի հայտնի «Սարդ-մարդը» կերպարից և սկսել է փորձել բարձրանալ իր սենյակի պատերով:
Յաշարթի եղբայրը սկսել է քաղաքում պատմել նրա ընդունակության մասին, որից հետո տղային սկսել են անվանել «սարդ-տղա»: