Կինն արդեն 10 ամիս ապրում է գլխի մեջ փամփուշտով

ԱՄՆ Տեխաս նահանգից 34-ամյա Գրեշա Էրնանդեսը հրազենային վնասվածք է ստացել եւ արդեն 10 ամիս ապրում է գլխի մեջ փամփուշտով: Այդ մասին պատմում է WBTV հեռուստաալիքի կայքը:

2019 թվականի նոյեմբերին Գրեշան վերադառնալիս է եղել տուն ընկերների հետ հանդիպումից հետո: Հանկարծ նա կրակոցներ է լսել, իսկ թե ինչ է եղել հետո, նա չի հիշում:

Այդ ժամանակից հետո նրա գլուխը 2 անգամ վիրահատել են: Սակայն գնդակը մնում է նրա գլխում (քանի որ այն շատ մոտ է գլխուղեղին եւ նյարդերին, բժիշկները վախենում են հեռացնել այն), եւ նա դեռ տառապում է վնասվածքի հետեւանքներից: Այժմ Գրեշան շարժվում է հաշմանդամի սայլակով, իսկ նրա դուստրը՝ Էրնանդես Նատալի Մարտինեսը, որը վերջերս դարձել է 18 տարեկան, խնամում է մորը: Աղջիկը պատրաստվում էր գնալ քոլեջ, սակայն ծրագրերը ստիպված հետաձգել է, քանի որ պետք էր խնամել մորը:

Գրեշան նախկինում անգլերեն գիտեր, բայց այժմ դժվարանում է խոսել նույնիսկ իր մայրենի իսպաներենով: Նա ստիպված իր կրտսեր որդուն ուղարկել է հարազատների մոտ՝ Դալլաս, քանի որ վիրավորվելուց հետո չի կարող աշխատել եւ հոգալ իր ընտանիքի կարիքները:

Գրեշայի հարազատները GoFundMe կայքում էջ են ստեղծել բժշկական հաշիվները վճարելու համար միջոցներ հավաքելու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ