Կինն իր հղիության մասին տեղեկացել է 8-րդ ամսում, երբ անսպասելի կուրությամբ եւ գիտակցության կորստով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

Իտալիայում 21-ամյա պացիենտը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել, որտեղ անսպասելի պարզվել է, որ նա հղիության 8-րդ ամսում է։ Այս պացիենտի պատմությունը Twitter-ում պատմել է @vonde_monadis օգտատերը, որը այն հիվանդանոցի բժիշկ-ռադիոլոգն է, որտեղ կնոջը բերել էին։

Պացիենտը դիմել է թերապեւտի՝ նկատելով, որ ոտնաթաթերն այտուցվում են։ Նրան ուղարկել են հետազոտման, բայց կինն անսպասելի կուրացել է, գիտակցությունը կորցրել, նրա մոտ ջղակծկումներ են սկսվել, իսկ ջերմությունն ընկել է մինչեւ 36,1 աստիճան։

Պացիենտին միացրել են ԹԱՕ սարքին եւ ուղղաթիռով շտապ հիվանդանոց տեղափոխել, որտեղ աշխատում է թրեդի հեղինակը։ Բժիշկները փորձել են պարզել, թե պացիենտի հետ ինչ է, այնուամենայնիվ, կատարվում։ Կնոջ մոր խոսքով՝ իրենք գիտեին, որ նա հակաբեղմնավորման հաբեր է ընդունել։

Մասնագետները սկզբում կարծում էին, որ նրա մոտ չախտորոշված պատռված անեւրիզմի հետեւանքով ենթառախնոիդային արյան զեղում է։ Սակայն հետազոտություններով արյան զեղման օջախներ չեն հայտնաբերվել։ Մասնագետները ՀՏ պատկերներում նկատել են սպիտակ նյութում նվազած խտության բազմաթիվ գոտիներ։ Սպիտակ եւ գորշ նյութերի միջեւ տարբերակումը պահպանված էր։

Մասնագետները բազմաթիվ այլ հետազոտություններ են անցկացրել՝ կնոջ մոտ ամենատարբեր հիվանդություններ կասկածելով։ Բայց շուտով պարզվել է, որ նա հղիության վերջին ժամկետում է, եւ նրա մոտ տեղի է ունեցել էկլամպսիայի նոպա՝ մահացու վտանգավոր բարդություն, որն առաջանում է հղիության, ծննդաբերության ժամանակ եւ հետծննդաբերական շրջանում։

«Զարգացել էր HELLP-համախտանիշ՝ ամնիոտիկ հեղուկով էմբոլիայի նշաններով,- գրել է թրենդի հեղինակը։ — Եթե հղիության մասին հայտնի լիներ, մարտավարությունը միանշանակ այլ կլիներ։ Եվ այո, ֆասթ-ՈւՁՀ-ն շատ հարցեր կլուծեր դեռեւս ժամանելու պահին։ Ցավոք, սկզբնական ախտորոշիչ վարկածները որոշել են ամբողջ հետագա մարտավարությունը։ (…) Ճառագայթման չափը թեկուզ եւ աննշան էր, այս դեպքում նվազագույն չարիքն էր»։

Արդյունքում մասնագետներին հաջողվել է պացիենտի վիճակը կայունացնել եւ ծննդաբերությունը թույլատրել։ Երեխան մոտ 34-շաբաթական էր, նրան տեղավորել են նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Հենց պացիենտը ուշքի է եկել, պարզվել է, որ նա հղիության մասին չգիտեր։

Պացիենտը դեռեւս բժիշկների հսկողության տակ է, իսկ երեխան՝ դեռեւս նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Գրառումների շարքի հեղինակը հույս ունի, որ երկուսն էլ բարեհաջող հիվանդանոցից դուրս կգրվեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ