Մյանմարում երկգլխանի երեխա է ծնվել: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչության տեղեկություններով՝ 29-ամյա Սանդա Մյինի երեխան ծնվել է Նեյպիդոյի հիվանդանոցում: Ծնվելուց հետո երեխային տեղափոխել են մայրաքաղաքի մանկաբուժական մասնագիտացված հաստատություն:
Երեխայի վիճակի մասին տվյալներ դեռ չկան: