Մեծ Բրիտանիայում մի ուղևոր դիմակի փոխարեն կենդանի օձ է փաթաթել դեմքին

Մեծ Բրիտանիայում ավտոբուսի մի ուղևոր զարմացրել է մյուսներին։ Նա բարձրացել է ավտոբուս և նրա դեմքին դիմակի փոխարեն եղել է  կենդանի հսկայական օձ, գրում է Daily Mail-ը։

Ականատեսներից  մեկը պատմել է, որ սկզբում իրեն թվացել է, թե կողքին նստած ուղևորի դեմքին այդպիսի դիմակ է՝ օձի նախշերով։ Հետո երբ ,,դիմակը,, սկսել է  սահել նստատեղի վրայով, ամեն ինչ պարզ է  դարձել։ Մյուսները առանձնապես չեն վախեցել։ Ուղևորներից շատերին դա թվացել է հետաքրքիր և զարմանալի։ Իսկ  օձը դեմքին դիմակի փոխարեն օգտագործած ուղևորն անվրդով նստել է։

Տրանսպորտային ընկերության պատասխանատուներից մեկը պարզաբանել է, որ ըստ Առողջապահության նախարարության պահանջի` պարտադիր չէ, որ դեմքին լինի բժշկական դիմակ, կարող  է լինել նաև ինքնաշեն շարֆ  կամ բանդանա։ Այժմ դիմակի կրումը Մեծ Բրիտանիայի հասարակական տրանսպորտում համարվում է պարտադիր պայման։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ