Կորոնավիրուսի բռնկումը դուրս է գալիս վերահսկողությունից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
««Քովիդ-19»-ի համավարակը ճգնաժամ է, որը նման չէ ոչ մի ուրիշ ճգնաժամի մեր կյանքում, և այդ իսկ պատճառով Գլխավոր վեհաժողովի նիստն այս տարի նման չի լինի ոչ մեկին»,- հավելել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:
Գուտերիշն ընդգծել է, որ մարդկությունը շուտով կհատի կորոնավիրուսի պատճառով կորցված կյանքերի 1 մլն-ի շեմը: Վերջինս համավարակն անվանել է համաշխարհային անվտանգության «համար մեկ սպառնալիք»:
Գուտերիշի խոսքով՝ շատերը հույսը դնում են պատվաստանյութի վրա, սակայն համավարակից համադարման չկա: Նա նշել է, որ պատվաստանյութն ինքն իրեն չի վերացնի ճգնաժամը:
«Սակայն պատվաստանյութը պետք է դիտակել որպես համաշխարհային հասարակական բարիք, քանի որ «Քովիդ-19»-ը սահմաններ չունի: Մեզ պատվաստանյութ է պետք, որը մատչելի և հասանելի կլինի բոլորին»,- հավելել է ՄԱԿ-ի ղեկավարը: