«Դուք հաճախ փոխարինում եք հորս, ում պակասը շատ եմ զգում»․ Լիլուն շնորհավորել է սկեսրայրին ծննդյան առթիվ

Երգչուհի Լիլուն Ինստագրամի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել սկեսրայրի հետ և շնորհավորել ծննդյան առիթով․

«Ձեր ծննդյան օրն ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր դրական վերաբերմունքի համար, Դուք հաճախ փոխարինում եք հորս, ում պակասը շատ եմ զգում։ Ձեր շնորհիվ ես կրկին վերագտա հայրական ջերմությունը, որն այս տարիների ընթացքում չունեի։

Դուք մեր ընտանիքի համար իսկական տղամարդու օրինակ եք՝ խոհեմ ու իմաստուն, ինչպես որ պետք է լինի ցանկացած տղամարդ։ Առողջ եղեք, կարևորը, և մեծական խորհուրդներով ուղղորդեք մեզ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ