Մալայզիայում կապիկը գողացել է հեռախոսը և սելֆի է արել

Մալայզիայում կենդանաբանական այգում կապիկը գողացել է այցելուներից մեկի հեռախոսը և սելֆի արել։ Կապիկի սելֆիները իր հեռախոսի մեջ ավելի ուշ հայտնաբերել է հեռախոսի սեփականատերը։

Կենդանին վերջինիս գրպանից գողացել է բջջային հեռախոսը, ուսումնասիրել այն, մեծ հետաքրքրությամբ սեղմել բոլոր կոճակները, փորձել «համտեսել», այնուհետև միացրել է տեսախցիկը լուսանկարվել ու տեսանկարվել։ Այնուհետև, հոգնելով գողոնից, նետել է այն, որից հետո սեփականատերը գտել և վերցրել է իր հեռախոսը։ Այժմ նրա հեռախոսի մեջ գտնվում է աշխարհի ամենապահանջված սելֆին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ