Քանյե Ուեսթը Թվիթերում տեղադրել է Պուտինի լուսանկարը ձյուդոյի մարզման ժամանակ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իր Թվիթերի էջում տեղադրել է ձյուդոյի մարզման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը: «Կանոն թիվ մեկ. Լսիր Ye-ին (Ուեսթի կեղծանունը և արտիստի ալբոմի անվանումը)», — ասված է լուսանկարին կից մեկնաբանության մեջ: Քանյեն չի բացատրել, թե ինչպես են կապվում Պուտինի լուսանկարն ու իր մեկնաբանությունը: Լուսանկարում ՌԴ նախագահի 2016 թվականին Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մարզման պահն է՝ Պուտինի մարզումը ձյուդոիստ Մուսա Մոգուշկովի հետ:

Ավելի վաղ Ուեսթը հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին՝ որպես անկախ թեկնածու, քանի որ երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփն արդեն առաջադրված է հանրապետականներից: Նա նաև ռեփեր Jay-Z֊ին հրավիրել էր՝ իր մրցակիցը լինելու: Հետագայում Քանյե Ուեսթի կինը՝ Քիմ Քարդաշյանը, հայտնեց, որ Ուեսթը տառապում էր երկբևեռ խանգարումով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ