Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ ցույց է տվել փոքրիկ որդուն

Ռուս հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առիթ է դարձրել՝ փոքրիկ որդուն ցույց տալու համար:  Որդու հետ լուսանկարը հայտնվել է Instagram-ում ։

«Ահա նա՝ Վահան Եվգենիի Պետրոսյանը»,- գրել է Պետրոսյանը:

«Իսկ ո՞վ է լույս աշխարհ բերել նրան»,- մեկնաբանություններից մեկում հարցրել է Պետրոսյանի հետևորդներից մեկը։

Հումորիստը պատասխանել է, որ կինը:

Հիշեցնենք, որ վաղուց խոսակցություններ են շրջանառվում, որ Եվգենի Պետրոսյանը սիրավեպ ունի իր 31-ամյա օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Լրատվամիջոցները պնդում են, որ հենց այդ հարաբերությունների պատճառով է հումորիստն ամուսնալուծվել իր չորրորդ կնոջից ՝ դերասանուհի Ելենա Ստեպանենկոյից։

Պետրոսյանի հոբելյանի նախօրեին Տատյանան առաջին անգամ իր Instagram-ում  համատեղ լուսանկար էր տեղադրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ