Կորոնավիրուսային վարակից բուժված անձը կարող է մինչև 90 օր վիրուս տարածել


Կորոնավիրուսով հիվանդացած անձը, ըստ օտարերկրյա դիտարկումների, շարունակում է վիրուս տարածել մինչև 90 օր: Այս մասին ասել է Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովան։

«Մենք դեռ բավականին հստակ չգիտենք, թե կոնկրետ քանի օր է մարդ վիրուս տարածում: Որպես կանոն, դա երկու շաբաթ է, շատ դեպքերում` ոչ ավելին: Բայց կարող են լինել բացառություններ, երբ վիրուսը երկար ժամանակ շարունակի տարածվել: Միանգամայն հնարավոր է վարակվել այդպիսի մարդուց»,- ասել է Ալթշտեյնը:

Նա նաև նշել է, որ նույնիսկ պատվաստումից հետո կրկին վարակվելու հավանականությունը բացառող երաշխիքներ չկան:

«Նույնիսկ եթե մարդիկ պատվաստվում են, նրանք դեռևս պետք է պահպանեն բոլոր հակահամաճարակային ցուցումները: Պատվաստումը միայն մեծացնում է վստահությունը, որ նրանք չեն հիվանդանա»,- ընդգծել է փորձագետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ