Բրիտանացին փախուստի է դիմել հասարակաց տնից, որտեղ նրան պահել են գերության մեջ

Մեծ Բրիտանիայի Գրիմբսի քաղաքի փողոցներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Mirror-ի հաղորդմամբ` տեղի բնակիչներն օգնության ճիչեր են լսել, իսկ հետո տեսել են փողոցում վազող մերկ տղամարդու. ում ձեռքերը այունոտ էին:

«Նրա ձեռքը այնպիսի տեսք ուներ, կարծես կոտրված էր, պատված էր կտրվածքներով»,- լրագրողներին պատմել է ականատեսներից մեկը:

Ոստիկանությունից հայտնել են, որ հաղորդագրությունը, թե տուժողի ձեռքում եղել է իր կտրված ձեռքը, չի համապատասխանում իրականությանը:

Նշվում է, որ տղամարդը փախուստի է դիմել հասարակաց տնից, որտեղ նրան պահել են բռնի ուժով և ծեծի են ենթարկել:

Առևանգմանը մասնակցություն ունենալու կասկածանքով երկու տղամարդու են բերման ենթարկել, ներկայումս կատարվում է հետաքննություն: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների կարծիքով` սա «եզակի» դեպք է, և ապագայում դրա կրկնությունը չի սպասվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ