Միացյալ Նահանգների տիեզերական գործակալությունը (NASA) Instagram-ի իր էջում հրապարակել է Բահամյան կղզիների լուսանկարների մի շարք:
«Բահամյան կղզիներ. վառ գույները նրանց դարձնում են տիեզերագնացների համար Երկրի ամենահայտնի վայրերից մեկը», – գրել են գործակալության ներկայացուցիչները:
Հաղորդվում է, որ Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետ Լուկա Պարմիտանոն լուսանկարել է «դրախտային կղզիները»: Լուսանկարների ամսաթիվը օգոստոսի 21-ն է: