«Լաուրա» փոթորկից հետո ԱՄՆ-ում հայտնվել են մոծակներ,որոնք մեծ խմբերով ոչնչացնում են կովերի, եղջերուների, ձիերի և այլ կենդնանիների։Հաղորդում է lsuagcenter գործակալությունը։
Հազարավոր մոծակներից կազմված պարսը Լուիզիանայում հայտնվել է օգոստոսի 27-ից հետո։ Տեղի անասնաբույժի խոսքերով՝ մոծակների գրոհի պատճառով տեղացի անասնապահները 300-400 գլուխ խոշոր եղջերավոր անասունների կորուստ են ունեցել։
Մոծակների «հրոսակախումբը» խայթում է կենդանիներին, որոնք չեն կարողանում դիմադրել, փորձում են փախչել ու շոգի պատճառով ուժասպառ են լինում։
Ինչպես նշվում է՝ մոծակների խայթոցների դեմ պարբերաբար սրսկումները օգնում են նման դեպքերում իրավիճակը կառավարելի դարձնել։