«Սպիտակ արջը» Գյումրու քաղաքապե՞ տ

Համացանցում լուրեր են տարածվում, որ որոշում է կայացվել՝ 2021-ին Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրել գյումրեցի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին («Սպիտակ արջ»)։

ԼՈՒՐԵՐ․com-ը  այդ առիթով զրուցել է Գյումրի համայնքի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հետ․ «Քաղաքապետի նոր ավագանու ընտրություններին մնացել է 1 տարի, և քաղաքական ուժերն արդեն սկսում են ձևավորել իրենց թիմերը։ Իշխանությունը քաղաքական ուժ է, և նորմալ է, որ ձևավորում է իր թիմը։ Նման որոշումները բացառել պետք չէ, հավանաբար իշխանությունները կամ կուսակցությունները հայտարարություն կանեն և բոլորս կտեղեկանանք այդ մասին» ,- ասել է Գյումրի համայնքի ավագանու անդամը։

Ըստ նրա` Հայաստանում համայնքի ղեկավար լինելու հանգամանքը բավականին պրոբլեմատիկ է․ «Արթուրի մարզական, մասնագիտական հատկանիշները շատ բարձր եմ գնահատում, իսկ Տեղական ինքնակառավարման մասով տեղյակ չեմ իր կարողություններից և գիտելիքներից»,- ընդգծել է Լևոն Բարսեղյանը։

Այս թեմայով կարծիքներ հարցրեց նաև Գյումրի համայնքի ավագանու անդամներ Հենրիկ Պողոսյանից և Գրիգոր Մաթևոսյանից, որոնք անիրատեսական համարեցին Արթուր Ալեքսանյանի քաղաքապետ նշանակվելու մասին տեղեկությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ