Դդումն իդեալական մթերք է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Նման կարծիք է հայտնել Սամարայի դիետոլոգիայի եւ դիետոթերապիայի կենտրոնի տնօրեն Միխայիլ Գինզբուրգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դդումը եւ՛ համեղ է, եւ՛ ցածր կալորիականությամբ, ինչը հազվադեպ է հանդիպում: Սակայն հարկ է հիշել, որ սննդի մեջ միայն դդում օգտագործել չի կարող, քանի որ դա կարող է բացասական ազդել օրգանիզմի վրա եւ չի նպաստի քաշի կորստին:
Դդմի օգտակարության մասին հայտնում են շատ գիտնականներ: Կալիումի բարձր քանակի շնորհիվ դդումը օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ հեղուկը, իսկ դրա հետ մեկտեղ՝ թունավոր եւ օրգանիզմին ոչ պետքական շատ նյութեր։
Բացի այդ, դդումն հարուստ է А, С, Е, В վիտամիններով, կալցիումով, մագնիումով եւ ֆոլաթթվով։ Դդմի հակաօքսիդանտները եւ կարատինոիդները հակականցերոգեն արդյունք են ապահովում, իսկ ֆիտոստերին հորմոնը խթանում է միզապարկի եւ շագանակագեղձի նորմալ աշխատանքը։