Ռուս սննդաբան Ալեքսեյ Կովալկովը բացահայտել է մի մեթոդ, որը կօգնի ազատվել քնելուց առաջ քաղցրավենիքի նկատմամբ «ձգտումից»: Նրա ցուցումներով տեսանյութը հրապարակվել է «Բժիշկ Կովալկովի քաշի շտկման կլինիկա» յութուբյան ալիքում:
Սննդաբանը հիշեցրել է, որ երեկոյան ժամերին օրգանիզմում արտազատվում է ինսուլին, ինչն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Այս պատճառով է, որ մարդն ունենում է քաղցածության զգացողություն և վնասակար և հաճախ քաղցր սնունդ ուտելու ցանկություն:
Եթե երեկոյան ինչ-որ քաղցր բան եք ցանկանում ուտել, նշանակում է ՝ օրվա ընթացքում ածխաջրեր չեք ընդունել:
Երեկայն անառողջ սնունդ ընդունեու միտումը հաղթահարելու համար Կովալկովը խորհուրդ է տալիս երեկոյան ժամը 5-6-ին ուտել այնպիսի ուտեստ, որը կբարձրացնի շաքարի մակարդակը: Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տալիս օրական ընդունել մինչև 100 գրամ ածխաջրեր: