Գիտնականները հայտնաբերել են գլխուղեղի ագրեսիվ քաղցկեղի հիմնական ախտանիշը

Մինչ ուղեղի քաղցկեղի ագրեսիվ ձևի հայտնվելը անհետանում է մարդու գեներից մեկը: Այս հայտնագործությունը կատարել են Կալիֆոռնիայի համալսարանի մի խումբ գիտնականներ: Որոշ մարդկանց մոտ SMARCB1 գենը ապաակտիվանում է: Սա հանգեցնում է նյարդային համակարգի խնդիրների և գլխուղեղի ուռուցքի արագ աճի:

Ավելի հաճախ հիվանդության այս ձևը ախտորոշվում է երեք տարեկանից ցածր երեխաների մոտ:  Հազվադեպ հանդիպում է նաև դեռահասների և նույնիսկ մեծահասակների մոտ: Սա ուղեղի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է: Քանի որ ուռուցքը շատ արագ է զարգանում, համարժեք բուժում դեռ չի հայտնաբերվել: Գիտնականները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կօգնի գտնելու հիվանդությունը հաղթահարելու ուղիները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ