Սլովակիայում աղջիկը սղոցով կտրել է ձեռքը՝ մեկ միլիոն եվրոյի ապահովագրության համար

Սլովակիայում աղջիկը սղոցով կտրել է ձեռքը՝ մեկ միլիոն եվրոյի ապահովագրության համար:
Յուլիա Ադլեսիչ անունով աղջիկը կտրել է ձախ ձեռքը: Մտահղացումն իրագործել է զուգընկերոջ հետ: Նրան տարել են հիվանդանոց՝ հայտնելով, որ վնասվածք է ստացել ծառի ճյուղեր կտրելու ընթացքում: Ընդ որում՝ կտրված ձեռքը նրանք իրենց հետ չեն վերցրել, որպեսզի Յուլիայի հաշմանդամությունն անուղղելի մնա: Միջադեպից մեկ տարի առաջ նա պայմանագիր էր կնքել հինգ ապահովագրական ընկերության հետ:

Ապահովագրության կեսն աղջիկը պետք է ստանար անմիջապես, իսկ մնացած մասը՝ կանոնավոր ամսական վճարումներով: Մինչդեռ դատախազությունը հաղորդել էր, որ միջադեպից մի քանի օր առաջ աղջկա զուգընկերն ինտերնետում տեղեկություն էր փնտրել այն մասին, թե ինչպես են աշխատում արհեստական ձեռքերը: Դա ապացույցներից մեկն էր առ այն, որ նրանք դա արել են մտադրված: Դատարանում աղջիկը հայտարարել է, թե անմեղ է, երբեք ձեռքը չէր կտրի գիտակցաբար:

Դատարանը Յուլիային մեղավոր է ճանաչել և դատապարտել երկու տարվա ազատազրկման, իսկ նրա զուգընկերոջը՝ երեք տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում են խարդախության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ