ԱՄՆ-ում տղամարդուց 25 տարի թաքցրել են մահացու ախտորոշումը

ԱՄՆ-ում ռազմածովային ուժերի վետերանից 25 տարի շարունակ թաքցրել են մահացու ախտորոշումը ՝ ՄԻԱՎ վարակ։ Այս մասին հայտնում է ABC News-ը ։

Նշվում է, որ պետական բուժաշխատողները Հարավային Կարոլինայից այդ տղամարդու մոտ ՄԻԱՎ վարակ ախտորոշել են 1990-ականների կեսերին, բայց  նրան չեն տեղեկացրել ախտորոշման մասին:

Հայցում, որով նա դիմել է դատարան, նշված է, որ զինծառայողը ՁԻԱՀ-ով հիվանդացել է այն պատճառով, որ այդպես էլ բուժում չի ստացել:

Ներկայումս նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Սակայն վարակը արդեն ազդել է ուղեղի հյուսվածքի վրա:

Տուժածի փաստաբանը նշել է, որ տուժողն իրեն շատ մեղավոր է զգում այն աղջիկների մոտ, որոնց հետ ինքը հանդիպել է այս 25 տարիների ընթացքում:

Վետերանի խոսքով ՝ միայն 2018 թվականին Նյու Յորքի հիվանդանոցում են իրեն ճշգրիտ ախտորոշում տվել և նշանակել անհրաժեշտ բուժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ