Սլովենիայում դատարանը 22-ամյա աղջկան երկու տարվա ազատազրկման է դատապարտե` ապահովագրության համար իր ձեռքը դիտավորյալ կտրելու համար, փոխանցում է AP-ն:
Լյուբլյանայի շրջանային դատարանը հայտնել է, որ Յուլիա Ադլեսիչն իր ընկերոջ հետ պայմանավորվել է կտրել իր ձախ ձեռքը` դաստակից վերեւ: Նա մեղավոր է ճանաչվել ապահովագրական խարդախության փորձ կատարելու մեջ:
Դատարանը հայտարարել է, որ մոտ մեկ տարի առաջ նա պայմանագրեր էր կնքել հինգ տարբեր ապահովագրական ընկերությունների հետ: Կինը պետք է ավելի քան 1 միլիոն եվրո ստանար, որի կեսը վճարվում էր անմիջապես, իսկ մնացած մասը` ամսական վճարների տեսքով:
Նրա ընկերը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, իսկ հայրը` մեկ տարվա պայմանական ազատազրկման: Աղջիկը տեղափոխվել էր հիվանդանոց` պնդելով, որ վնասվածք է ստածել ծառի ճյուղերը կտրելիս: Իշխանությունները հայտնել են, որ նրանք կտրված ձեռքը բերել էին հիվանդանոց` երաշխավորելու համար, հաշմանդամությունը մշտական է լինելու:
Դատախազությունը հայտնել էր, որ միջադեպիս մի քանի օր առաջ Ադլեսիչի գործընկերն ինտերնետում տեղեկություններ էր փնտրել, թե ինչպես են աշխատում արհեստական ձեռքերը: Սա եւս մի ապացույց էր, որ դա արվել է դիտավորյալ:
Դատավարության ընթացքում կինը հայտարարել էր իր անմեղության մասին` նշելով, որ երբեք միտումնավոր չի կտրել իր ձեռքը: «Ոչ ոք չի ուզում հաշմանդամ լինել,- ասել է նա դատարանում:- Իմ երիտասարդությունը կործանված է»: