«Բարի ախորժակ». կինը կերել է տուգանքը ոստիկանների աչքի առաջ

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում ամրագոտի չկապած վարորդ կինը տուգանքից խուսափելու համար կերել է արձանագրությունը:

Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Դոնեցկի շրջանի պարեկային ոստիկանության ֆեյսբուքյան էջում:

«Պատասխանատվությունից խուսափելու համար վարորդը որոշեց … ուտել արձանագրությունը», — ասված է գրառման մեջ:

Տեսանյութւոմ լսվում է, թե ինչպես տեսուչն ասում կնոջը` «Բարի ախորժակ»:

Այժմ 51 գրիվնա տուգանքը կինը կստանա փոստով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ