Հարսնացուն ուշագնաց է եղել և մահացել հարսանիքից առաջ

Դաղստանի Մուրգուկ գյուղում 23-ամյա հարսնացուն մահացել է։ Այս մասին հայտնում է Mash Telegram- ալիքը:

Հարսանիքից առաջ աղջիկն իրեն վատ է զգացել ու կորցրել է գիտակցությունը: Հարազատները դեղ են տվել, որից հետո նրա զարկերակային ճնշումը կտրուկ ընկել է:

Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել են ուղեղի կաթված: Նա մահացել է փեսայի ժամանումից անմիջապես առաջ:

Նշվում է, որ աղջիկը մանկուց սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, և հաճախ է ցավից գանգատվել իրեն դաստիարակող տատիկին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ