«Ադրբեջանում ընդդիմադիրները հետաքրքիր տեխնոլոգիա են կիրառում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջան անունով արհեստածին պետությունում հետաքրքիր տեխնոլոգիա է կիրառվում Բաքվի բռնապետի ընդդիմադիրների կողմից։

Ժողովրդի ուժը ցույց տալու համար՝ սոցցանցերում տարածում են 80-ականների վերջերի և 90-ականների սկզբերի տեսանյութերը, որտեղ ժողովուրդը ծեծուջարդի է ենթարկում ոստիկանական ուժերին և հասնում իրենց նպատակին։

Այնուհետև համեմատության կարգով տարածում են տեսանյութեր Բաքվի բռնապետ Ալիևի ղեկավարման տարիներից, որտեղ խաղաղ ցուցարարներին արդեն ծեծում և պարզապես առևանգում են ոստիկանական ուժերը։ Այս կերպ ազդում են հասարակության գիտակցության վրա և փորձում կոտրել վախը մարդկանց մեջ և հանել փողոց»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ