Հնդկաստանում 1 օրում կորոնավիրուսի ռեկորդային՝ 95 հազար դեպք է գրանցվել

Հնդկաստանում 24 ժամում կորոնավիրուսի հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցել, հաղորդում է The Guardian պարբերականը։ 1 օրում Covid-19 է հայտնաբերվել 95.735 մարդու մոտ։ Օրեր առաջ Հնդկաստանում կորոնավիրուս էր հաստատվել շուրջ 90 հազար մարդու մոտ։

Պարբերականի փոխանցմամբ՝ այս աճը պայմանավորված է թեստավորումների թվի ավելացմամբ։ Ըստ Հնդկաստանի առողջապահության նախարարության՝ երկրում կատարվում է օրական ավելի քան 1 միլիոն թեստավորում։

Սակայն դեպքերի թիվը աճում է նաև այն պատճառով, որ երկրում շարունակվում է սահմանափակումների մեղմացումը․ այս շաբաթ Դելիում վերաբացվել են բարերն ու փաբերը, իսկ ամսվա վերջին կվերաբացվեն դպրոցները։

Հնդկաստանում մինչև օրս արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 4,4 մլն դեպք։ Երկիրը դեպքերի թվով զիջում է միայն ԱՄՆ-ին։ Ավելի քան 195 հազար մարդ մահացել է։

Յուրաքանչյուր 100 հիվանդից 78-ը բուժվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ