Աթենքի եկեղեցիներից մեկում Մարիամ Աստվածածնի սրբապատկերը սկսել է «արտասվել»

Աթենքի հյուսիսարևելյան Վիրոն շրջանի հոգևորականները հայտնել են, որ տեղի եկեղեցիներից մեկում Մարիամ Աստվածածնի սրբապատկերը սկսել է «արտասվել», գրում է greekcitytimes.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ արցունքները սրբապատկերի վրա սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն են հայտնվել։

Նշվում է, որ տեղում բազում այցելուներն ու հավատացյալներ են հավաքվել և իրենց տեսածը «հրաշք» են անվանել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ