Մետաստազների զարգացման պատճառը կարող է լինել հյուսվածքներում թթվածքնի պակասը՝ պարզել են Բազելի համալսարանի գիտանականները: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports ամսագրում:
Պարզվել է, որ ուռուցքների տարբեր հատվածներ տարբեր կերպ են թթվածին ստանում: Այն հատվածներում, որտեղ քիչ են արյունատար անոթները, նկատվում է թթվածնաքաղց: Այնտեղ, որտեղ շրջանառվող ուռուցքային բջիջների կուտակումներ են առաջանում, եւս նկատվում է թթվածնաքաղց: Գիտնականների խոսքով՝ դա կարող է բացատրվել նրանով, որ թթվածնաքաղցը ուռուցքային բջիջներին ստիպում է լքել ուռուցքը եւ ներթափանցել թթվածնով հարուստ հյուսվածքներ:
Գիտնականները նաեւ նկատել են, որ շրջանառվող ուռուցքային բջիջներն ավելի արագե են ձեւավորվում մետաստազներ:
Կրծողների վրա փորձի արդյունքները ցույց են տվել, որ շրջանառվող ուռուցքային բջիջների կլաստերների քանակը նվազում է, մկների մոտ ձեւավորվում է ավելի քիչ մետաստազներ, եւ դրանք ապրում են ավելի երկար, սակայն միեւնույն ժամանակ առաջնային ուռուցքի չափերը մեծանում են:
Գիտնականները հույս ունեն, որ նոր հետազոտության արդյունքները կօգնեն նոր կլինիկական մեթոդներ մշակել մետաստազների կանխարգելման համար: